17.10.2020 17:29

Էմանյուել Մակրոն. «Հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկուստեք»

Էմանյուել Մակրոն. «Հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկուստեք»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը կեսգիշերից հետո հումանիտար զինադադար սկսելու մասին և շեշտել, որ համաձայնությունը պետք է երկու կողմերը խստորեն հարգեն:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», - ըստ Reuters-ի`ասել է Ֆրանսիայի նախագահը: