18.10.2020 11:16

Մաքգրեգորի թիմակիցն աջակցություն է հայտնել Արցախին

Մաքգրեգորի թիմակիցն աջակցություն է հայտնել Արցախին

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի թիմակից Դիլոն Դենիսը նոր հրապարակում է կատարել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:

Դենիսը հայկական եռագույնով և «Ուժեղ Արցախ» գրառմամբ շապիկով լուսանկարը տեղադրել է Ֆեյսբուքի և Ինստագրամի իր պաշտոնական էջերում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: