18.10.2020 11:54

Միջազգային ԶԼՄ–ների արձագանքը Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտմանը. «Արմենպրես»

Միջազգային ԶԼՄ–ների արձագանքը Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտմանը. «Արմենպրես»

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու համար՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին: 

AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար:

France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու համար:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները: 

«Արմենպրես»