18.10.2020 15:37

Անցած մեկ օրում Վրաստանի տարածքում կորոնավիրուսի 1192 նոր դեպք է արձանագրվել. «Ազատություն»

Անցած մեկ օրում Վրաստանի տարածքում կորոնավիրուսի 1192 նոր դեպք է արձանագրվել. «Ազատություն»

Անցած մեկ օրում Վրաստանի տարածքում կորոնավիրուսի 1192 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։ Սա Վրաստանի տարածքում մեկ օրում հայտնաբերված նոր վարակակիրների ամենամեծ ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջին մեկ օրում Covid-19-ից ևս 8 մարդ է մահացել։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը Վրաստանում հասել է 136-ի։

Կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են մայրաքաղաք Թբիլիսիում և Աջարիայում։

«Ազատություն»