18.10.2020 22:12

Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով

Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը: Վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով:

***

Հյուսիսում հերթական անգամ հարձակման փորձ է կատարվել: Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով:

***

Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում` նաև մեծաքանակ զինամթերք:

***

20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում:

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ