19.10.2020 10:34

ԱՀ ԱԻՊԾ. Գիշերը մղված մարտերին զուգահեռ, հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ

ԱՀ ԱԻՊԾ. Գիշերը մղված մարտերին զուգահեռ, հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն