19.10.2020 12:07

Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է

Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Բենեւենտոյի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Հրաշալի «Ռոմա», հրաշալի հաղթանակ: Իմ երկիրն իմ սրտում է»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Նշենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու դեպքում էլ նրա փոխանցումներից հետո աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը նաև գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությամբ գրանցվեց խաղից դուրս վիճակ։