19.10.2020 13:42

Արցախի նախագահը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:
Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան