19.10.2020 19:42

ՌԴ-ն ունի լեգիտիմ իրավունք Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական օպերացիայի համար. Փաշինյան

ՌԴ-ն ունի լեգիտիմ իրավունք Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական օպերացիայի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ սիրիական ահաբեկչական խմբավորումերը, որոնք մասնակցում են Լեռային Ղարաբաղի դեմ պատերազմին, անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, եւ այդ պատճառով ՌԴ-ն ունի բոլոր լեգիտիմ իրավունքները եւ հիմավորումները` արձագանքելու այդ իրավիճակին։

Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ТАСС գործակալության հետ հարցազրույցում:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արաբական երկրների մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ սիրիացի վարձկանների որոշ խմբավորումեր ջախջախվել են մարտի դաշտում եւ «ցրվել են տարբեր կողմերով»:

«Ինձ համար ակնհայտ է, որ այդ ջախջախված խմբավորումների որոշ անդամներ ուղղակի տեղափոխվում են Ռուսաստան, քանի որ, ըստ իս, նրանք Ռուսաաստանն ընկալում են որպես թշնամի երկիր` այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի ամբողջ այս պրոցեսը, արդյո՞ք Ռուսաստանը սպասելու է, որ այդ բոլոր տարրերը ներթափանցեն իր տարածք, եւ այնտեղ` Ռուաստանում սկսեն հակաահաբեկչական գործողություններ: Ես չգիտեմ, գուցեեւ ռուսական կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկում են, որ կարելի է հակաահաբեկչական գործողություններ ծավալել հենց տեղում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան «հակաահաբեկչական գործողություններ է ծավալել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիական վարձկանների ու ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք են ներկայացրել իր ազգային շահերին:

Այժմ էլ, նրա խոսքով, վարձկանները գտնվում են Ռուսաստանի սահմանների մոտ:

«Սա արդեն այլ իրավիճակ է. ես կարծում եմ, որ Ռուսասստանն ունի լեգիտիմ իրավունք եւ հիմնավորումներ` այս իրավիճակին արձագանքելու համար»,- ասել է Փաշինյանը: