19.10.2020 22:22

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։

Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ