20.10.2020 17:34

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել. «Արմենպրես»

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել. «Արմենպրես»

Իրանում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է IRNA-ն, ըստ որի` այդ փաստի մասին հայտնել է նահանգապետ Ալի Ամիրին:

Ամիրին ասել է, որ միջադեպը պատահել է Գարա Գոչ գյուղում: Նրա խոսքով՝ դրա հետևանքով կորուստներ չկան: Ռազմական փորձագետները հետաքննում են՝ պարզելու նպատակով,  թե անօդաչու թռչող սարքը որ կողմին է պատկանում և որտեղից է օդ բարձրացել:

Նշվում է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում:

«Արմենպրես»