20.10.2020 19:58

Պուտինը եւ Մակրոնը մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՏԱՍՍ

Պուտինը եւ Մակրոնը մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՏԱՍՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ըստ ՏԱՍՍ–ի` հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ ձեռնարկվում են քայլեր ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսումը վերականգնելու ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ: – Շեշտը դրվեց հակառակորդ կողմերի կողմից հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների պահպանման վրա»:

«Ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգավիճակով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համատեղ», - նշել է Կրեմլը: Դրանից բացի, ղեկավարները պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հաստատել են իրենց հետաքրքրությունն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում: Պուտինը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության ՝ ֆրանսերենի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: «Այս համատեքստում փոխադարձ շահագրգռվածությունը հաստատվեց ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում», - ասված է հայտարարության մեջ:

ՏԱՍՍ