21.10.2020 15:41

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը

Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Արման Մուսինյան ՀՀ Առաջին նախագահի խոսնակ