21.10.2020 18:53

Լավրովը առանձին հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Լավրովը առանձին հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ի զարգացումն վերջին օրերին կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային շփումների, Մոսկվայում հոկտեմբերի 20-ին եւ 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի վաղ  հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությյունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար  պայմաններ ստեղծելու վերաբերյալ անհետաձգելի հարցեր: