21.10.2020 20:00

ՀՀ ԱՆ. 1836 նոր դեպք, 485 առողջացած, 20 մահ

ՀՀ ԱՆ. 1836 նոր դեպք, 485 առողջացած, 20 մահ

Երեկ կատարվել է 4340 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք:

Առողջացել են 485–ը:

Մահացել են 52, 66, 73, 79, 81 տարեկան հինգ տղամարդ, 49, 60, 62, 66, 67, 74, 75, 77, 79, 80, 81, 83, 83, 85 տարեկան տասնչորս կին և մեկ 16 տարեկան աղջիկ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է: