21.10.2020 22:59

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 plus» անվանմամբ նոր շարժում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 plus» անվանմամբ նոր շարժում

Արծրուն Հովհաննիսյանի հետ ասուլիսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ից հիմնադրամն սկսում է նոր շարժում՝ «50 plus» անվանմամբ: 

Ըստ Հայկակ Արշամյանի` այդ նախաձեռնությունը «նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում եւ նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դրամական մշտական ներհոսքերին Հայաստան ու Արցախ»։ Նաեւ տեղեկացրեց, որ այդ շարժումը հախուռն սկսվել է Սփյուռքի համայնքներում` քաղաքացիների պահանջով, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն:

«Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, իսկ եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլրդ դոլար»,- ասաց Արշամյանը՝ ընդգծելով, որ իր նշած 50-ը խորհրդանշական թիվ է։