22.10.2020 12:10

Լոս-Անջելես Գելաքսիի ուլտրասն աջակցել է հայ ժողովրդին

Լոս-Անջելես Գելաքսիի ուլտրասն աջակցել է հայ ժողովրդին

«ԼԱ Գելաքսիի» երկրպագուները սոցցանցերի իրենց էջերում աջակցել են հայերին՝ գրելով.

«Այս դժվարին ժամանակներում մենք լիովին աջակցում ենք մեր հայ եղբայրներին ու քույրերին: Ֆաշիստական ռեժիմը երբեք չի հաղթի այն մարդկանց ոգուն, որոնց նրանք ճնշում են: Արցախը Հայաստան է»,- գրված է հայտարարության մեջ, որին կցված է նաև Համակայկական հիմնադրամի հղումը նվիրատվություններ անելու համար: