22.10.2020 15:04

Պեսկով. Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Պեսկով. Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

«Ռուսաստանը չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան դիվանագիտականն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Նրա խոսքով, Ռուսաստանն արել եւ անում է ամեն հնարավորը, որպեսզի ներկայիս իրավիճակը տանի դեպի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն: 

«Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշել է նա` հավելելով, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել իր բոլոր ջանքերի ներդրումը հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Այլ տարբերակ չկա»,- ըստ Sputnik–ի` ասել է Պեսկովը:

Միաժամանակ, Ria-ի փոխանցմամբ, Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆաութ Օքթայի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը չկարողացավ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, եւ առանց Թուրքիայի հնարավոր չէ այդ հարցը գլուխ բերել:

«Իրոք, դեռ չենք կարող արձանագրել, որ ավելի վաղ հրադադարի եւ հումանիտար դադարի մասին ձեռք բերված համաձայնությունները պահպանվում են: Ցավոք, կողմերը դրանք չեն պահպանում»,- նշել է Պեսկովը` հավելելով, թե երրորդ կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ ամբողջւթյամբ կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: