22.10.2020 15:42

Reuters. Վրաստանն անվտանգ երկրների ցանկից հանվել է

Reuters.  Վրաստանն անվտանգ երկրների ցանկից հանվել է

ԵՄ-ն հանել է Վրաստանը համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ երկրների ցանկից։

Որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ անդամ 27 պետությունների դեսպանների հավաքի ժամանակ։ Անվտանգ պետությունների ցանկից հեռացվել են նաև Կանադան ու Թունիսը, ինչը նշանակում է, որ նշված երեք պետությունների քաղաքացիները ԵՄ տարածք մուտք գործելու համար ստիպված են լինելու պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվել կամ թեստ են հանձնելու։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի տարածքում 1595 նոր վարակակիր է հայտնաբերվել։

Reuters գործակալություն