22.10.2020 17:25

ԱԴԾ-ն Մոսկովյան տարածաշրջանում ահաբեկչական գործողություն է կանխել

ԱԴԾ-ն Մոսկովյան տարածաշրջանում ահաբեկչական գործողություն է կանխել

Մոսկվայի տարածաշրջանում ահաբեկչական ակտ է կանխարգելվել: Հաղորդում է Ria-ն` հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը:

Նշվում է, որ ուժայինները ձերբակալել են ծնունդով Կենտրոնական Ասիայից մի քաղաքացու (1999 թվ. ծնված), որը միջազգային ահաբեկիչների թելադրանքով հարձակում էր նախապատրաստում «պետական մարմիններից մեկի շենքի վրա»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ տղամարդը մտադրված էր հետո տեղափոխվել Մերձավոր Արեւելք: