22.10.2020 19:37

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության հարցը ՌԴ–ն պահում է ամբողջական վերահսկողության տակ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության հարցը ՌԴ–ն պահում է ամբողջական վերահսկողության տակ

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ, - ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 22–ի ճեպազրույցի ընթացքում: – Դա անհանգստացնում է մեզ, դրա մասին մենք խոսել ենք և՛ հրապարակային, նաև հավաստիացնում եմ, որ ոչ հրապարակային աշխատանքներ նույնպես տարվում են շատ ակտիվորեն, քանի որ իսկապես լուրջ խնդիր ենք համարում մեզ համար»: