22.10.2020 20:48

Պուտին. Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ. ՏԱՍՍ

Պուտին. Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ. ՏԱՍՍ

Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով.

«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, սկսվել է էթնիկական առճակատումից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք պետք է հաշվի նստենք այս ամենի հետ»: 

ՏԱՍՍ