22.10.2020 21:55

Պեսկովը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդ. «Ազատություն»

Պեսկովը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդ. «Ազատություն»

Պաշտոնական Մոսկվան այսօր հերթական անգամ ընդգծել է, որ Թուրքիան չի կարող լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդ երկիր, քանի որ դրան համաձայն չէ հակամարտող կողմերից մեկը՝ Հայաստանը։

«Ռուսաստանը արել և անում է հնարավոր ամեն բան՝ իրավիճակը դիվանագիտական, քաղաքական կարգավորման հարթություն տեղափոխելու համար։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ դիվանագիտական կարգավորմանը այլընտրանք չկա», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ ռուսական կողմը մտադիր է «այսուհետ ևս գործադրել բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար»։ «Այլ ելք պարզապես չկա», – ասել է Պեսկովը։

«Ազատություն»