23.10.2020 11:38

Ես չգիտեմ էն բառը, չկա էն բառը, որով աշխարհին ասեմ, թե դու ինչ Աշխարհ էիր

Ես չգիտեմ էն բառը, չկա էն բառը, որով աշխարհին ասեմ, թե դու ինչ Աշխարհ էիր
Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ես երբ մտածում էի, որ Մարդը կարող է նաեւ կատարյալ լինել, Քեզ էի հիշում, Դավիթ ջան։
Ես քո մասին մտածելիս միշտ հարց էի տալիս ինքս ինձ, թե ոնց է հնարավոր էդքան Մարդ լինել, որքան դու ես էս նամարդ աշխարհում։
Ես չգիտեմ էն բառը, չկա էն բառը, որով աշխարհին ասեմ, թե դու ինչ Աշխարհ էիր, ու որ Հայաստանը Աշխարհ կորցրեց քեզ զոհելով։
Դավիթ ջան»։
 
«Իլուր»–ը ցավակցում է Դավիթ Մաթեւոսյանի հարազատներին, ընկերներին ու Հայաստանին` երկրի նման նվիրյալի կորստյան համար։