23.10.2020 14:12

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը բացահայտել ու կալանավորել է ահաբեկիչների. ՌԻԱ Նովոստի

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը բացահայտել ու կալանավորել է ահաբեկիչների. ՌԻԱ Նովոստի

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկիչների է կալանավորել Դաղստանում ու Կարաչաևո Չերկեսիայում։

Մինչ այդ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ Կարաչաևո Չերկեսիայում և Դաղստանում կանխվել է «Աթ Թաքֆիր Վալ Հիջրա»-ից միջազգային ահաբեկիչների երկու բջիջների գործունեությունը, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանությունները և խալիֆայություն կառուցել:

Իսլամիստներից առգրավվել են երեք նռնակ, երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ, սառը զենքեր, ինչպես նաև` ծայրահեղական գրականություն: