23.10.2020 16:42

ՌԴ ԱԳ փոխնախարար. Տեղին չէ խոսել ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին

ՌԴ ԱԳ փոխնախարար. Տեղին չէ խոսել ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին

«Հակամարտությունն առայժմ ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ չի տեղափոխվել բուն Հայաստան, ուստի տեղին չէ խոսել ՀԱՊԿ-ի ներգրավման մասին», հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը` ըստ RIA-ի հաղորդման:

«Հակամարտությունը չի տեղափոխվել, պաշտոնական դիմում չի եղել Հայաստանից: ՀԱՊԿ-ը աջակցում է իր անդամ պետություններին կոնկրետ իրավիճակներում, երբ որ կա բացահայտ ագրեսիա: Այժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց իրենց` հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել, եւ երեւի չի էլ կարող ճանաչվել. տեղին չէ խոսել ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին»,- ասել է նա: