23.10.2020 17:43

Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը
Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:
 
Արցախի տեղեկատվական շտաբ