23.10.2020 18:24

ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդգծել է հակամարտության գոտուց գրոհայինների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդգծել է հակամարտության գոտուց գրոհայինների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի շուրջ:

Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու, ինչպես նաեւ դրանց անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: