23.10.2020 18:23

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին. «Արմենպրես»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին. «Արմենպրես»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում:

«Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ, ներառյալ մեծ գրասենյակային շինությունները և առևտրի կենտրոնները»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների և քաղաքացիության տրամադրումները, իսկ նախօրոք ծրագրված հանդիպումներ ունեցող անձինք կտեղեկացվեն, թե ինչպես հետաձգեն հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Արմենպրես»