23.10.2020 21:14

Թրամփ. «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել». «Ազատություն»

Թրամփ. «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել». «Ազատություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, թե «Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ»:

ԱՄՆ ղեկավարի փոխանցմամբ, ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Այդ մասին Թրամփն ասել է Վաշինգթոնում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել»:

«Ազատություն»