23.10.2020 21:28

Թրամփը հրաժարվել է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների մասին. «Ազատություն»

Թրամփը հրաժարվել է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների մասին. «Ազատություն»

Այսօր Սպիտակ տան մամուլի բաժնում հավատարմագրված լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի շարս այլ թեմաների անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմին, նշելով, որ «ռազմական գործողություններն ավարտելու հարցում գրանցվել է լավ առաջխաղացում»:

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք, այնտեղ {Հայաստանում} շատ լավ մարդիկ են ապրում, շատ նպատակասլաց, աներևակայելի մարդիկ, տեսնենք` ինչ կլինի»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ազատություն»