23.10.2020 21:39

Մարտակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է. «Արմենպրես»

Մարտակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է. «Արմենպրես»

Արցախի Մարտակերտ քաղաքում այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանը՝ նշելով, որ հակառակորդը մեկ ժամ շարունակ ռմբակոծել է քաղաքը:

 «Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Հակառակորդի ռմբակոծության հետևանքով նյութական վնասները շատ են, դեռ ճշտման փուլում են»,- ասաց Զաքարյանը։ 

Նրա խոսքով՝ այս պահին և լույս, և ջուր կա, միայն գազն է անջատված անվտանգության նկատառումներից ելնելով։

«Հակառակորդի ռմբակոծության հետևանքով, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- նշեց Զաքարյանը։

«Արմենպրես»