23.10.2020 22:26

Պետքարտուղարը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բովանդակալից բանակցություններ սկսելու կարևորությունը. «Ազատություն»

Պետքարտուղարը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բովանդակալից բանակցություններ սկսելու կարևորությունը. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համար անհրաժեշտ քայլերը, գրել է Մայք Փոմփեոն Թվիթերի իր էջում Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին-առանձին հանդիպումներից հետո։

«Երկու կողմն էլ պետք է հրադադար հաստատեն և վերադառնան բովանդակային բանակցությունների»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։ Պետդեպարտամենտի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ էլ նշվում է՝ Մայք Փոմփեոն ընդգծել է բռնությունները դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Պետքարտուղարը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բովանդակալից բանակցություններ սկսելու կարևորությունը՝ Հելսինկիի ակտի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա։

«Ազատություն»