23.10.2020 23:58

Կրեմլում դեռ չգիտեն, թե ղարաբաղյան խնդրում ինչ առաջխաղացման մասին է խոսում Թրամփը. «Ազատություն»

Կրեմլում դեռ չգիտեն, թե ղարաբաղյան խնդրում ինչ առաջխաղացման մասին է խոսում Թրամփը. «Ազատություն»

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում «գրանցվել է լավ առաջընթաց»:

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը»,- ասել է Պեսկովը:

Այսօր ավելի վաղ նա հավաստիացրել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հակամարտությունը կարգավորելու գործընթացը խաղաղ հուն վերադարձնելու համար:

Պեսկովի խոսքով, նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ազատություն»