24.10.2020 10:36

Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին

Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական իրավիճակի մասին: Այդ մասին Պիզելին հայտնել է Ինստագրամի story բաժնում:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին այս տարվա հունվարին վնասվածքի պատճառով ավարտել էր կարիերան:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: