24.10.2020 11:00

«Արցախը Հայաստան է». Պաստառ՝ Հունաստանի առաջնության խաղից

«Արցախը Հայաստան է». Պաստառ՝ Հունաստանի առաջնության խաղից

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության խաղերից մեկի ժամանակ երկրպագուները տրիբունայում փակցրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող Արցախին ու հայ զինվորին աջակցող պաստառ, հաղորդում է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մամուլի ծառայությունը:

«Արցախը Հայաստան է: Կանգնած ենք ձեր կողքին»,- նշված է պաստառի վրա: