24.10.2020 11:28

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:

Եվրոպա լիգայի շրջանակում «Լեգիային» 3-0 հաշվով հաղթելուց հետո ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները զինվորական ողջույնի ժեստ են արել, որն ՈՒԵՖԱ-ի կողմից դիտարկվել է որպես քաղաքական քայլ: 

Թիմի ներկայացուցիչներից 14-ը և ֆուտբոլիստներից 13-ը նկատողություն են ստացել: