24.10.2020 11:49

Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային. Մեդիամաքս

Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային. Մեդիամաքս

Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Քվեբեք նահանգում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

Մեդիամաքս