24.10.2020 13:53

Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը. «Արմենպրես»

Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը. «Արմենպրես»

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Barron’s-ը:

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունը, քանի որ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», - ասվում է S&P- ի հայտարարությունում: 

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, որովհետև լուծումը կարող է ձգվել զգալիորեն երկար ժամանակ: