24.10.2020 14:07

Շոն Փեն. Թրամփի ընկեր Էրդողանը սպանում է հայերին այն զենքերով, որ մենք ենք տրամադրել նրան

Շոն Փեն. Թրամփի ընկեր Էրդողանը սպանում է հայերին այն զենքերով, որ մենք ենք տրամադրել նրան

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Շոն Փենը գրառում է կատարել Թվիթերում` անդրադառնալով արցախյան հակամարտության գոտում ընթացող պատերազմին:

Փենը գրել է. «Մինչ մեզանից շատերն իրենց հետույքն են մաշեցնում, Թրամփի ընկեր Էրդողանը սպանում է հայերին այն զենքերով, որ մենք ենք տրամադրել նրան: Սա Ամերիկան չէ: Բայդենը` հանուն Ամերիկայի նոր վերածննդի»: 

Գրառմանն արձագանքել է հայտնի հայազգի ռոք երաժիշտ, SOAD խմբի նախկին անդամ Սերժ Թանկյանը` գրելով. «Շնորհակալություն, Շոն Փեն: Մենք գնահատում ենք քո աջակցությունը, եղբայր»: