24.10.2020 14:17

Ադամ Շիֆը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը. «Ազատություն»

Ադամ Շիֆը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը. «Ազատություն»

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», - Թվիթերի իր էջում գրել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։

«Միացյալ Նահանգները չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց», - գրել է Շիֆը:

«Ազատություն»