24.10.2020 20:42

Մնացականյանը հանդիպել է համանախագահներին. Մեդիամաքս

Մնացականյանը հանդիպել է համանախագահներին. Մեդիամաքս

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի, Ստեֆան Վիսկոնտիի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նախարար Մնացականյանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ եւ ընդգծել, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար: 

Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման եւ վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: 

Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

mediamax.am