25.10.2020 11:58

ԱՄՆ կոնգրեսական. ԱՄՆ-ը պետք է վճռական պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսական. ԱՄՆ-ը պետք է վճռական պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը Թվիթերում գրել է.

«Ես զրուցեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նա մանրամասն ներկայացրեց Արցախի հակամարտությունը: ԱՄՆ-ը պետք է վճռական պատժամիջոցներ կիրառի` ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»: