25.10.2020 14:11

Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում. «Արմենպրես»

Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում. «Արմենպրես»

Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» գործակալությանը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։

«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակները՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունների բարելավում, մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացում»,- նշում է իրանական լրատվամիջոցը։

«Արմենպրես»