25.10.2020 17:14

ԵՄ–ն Թուրքիային կոչ է անում դադարեցնել վտանգավոր առճակատման շղթան. «Արմենպրես»

ԵՄ–ն Թուրքիային կոչ է անում դադարեցնել վտանգավոր առճակատման շղթան. «Արմենպրես»

«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», - «Թվիթեր»–ում գրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը նաև գրել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։

«Հակառակ դեպքում Թուրքիան առավել կմեկուսացվի»,- ըստ «Արմենպրես»–ի` եզրափակել է Բորելը։