25.10.2020 22:21

Թրամփի գնահատմամբ` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը «թեթեւ դեպք» է

Թրամփի գնահատմամբ` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը «թեթեւ դեպք» է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գլուխ բերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խնդիրը:

«Մենք գլուխ կբերենք դա: Դա կլինի: Ես դա «թեթեւ դեպք» եմ համարում: Մենք կզբաղվենք դրանով: Գնացեք եւ ասեք դա ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչու` ոչ: Դա հեշտ է, եթե գիտես` ինչ անել»,- ըստ Ria–ի` հայտարարել է Թրամփը Նյու Հերփշիր նահանգում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ: