26.10.2020 00:32

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել հոկտեմբերի 29-ին` Ժնեւում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել հոկտեմբերի 29-ին` Ժնեւում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել հոկտեմբերի 29-ին` Ժնեւում, տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը` վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են,  համաձայնեցվելու են եւ ըստ գրաֆիկի (որը նույնպես պետք է համաձայնեցվի) իրագործվելու են այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան: