26.10.2020 02:28

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.

«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ քիչ առաջ համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը: Բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ այդ խնդիրը լուծած իմ թիմով՝ Պետքարտուղար Փոմփեո, Սթիվ Բիգան և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գրասենյակ»: