26.10.2020 02:54

ՀՀ ԱԳՆ. Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ ԱԳՆ. Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին, ըստ «Արմենպրես»-ի` ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար` տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ: