26.10.2020 03:42

Մակրոնի պատասխանը Էրդողանին. Մենք երբեք չենք ընկրկի

Մակրոնի պատասխանը Էրդողանին. Մենք երբեք չենք ընկրկի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ցածրակարգ վիրավորանքներին.

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրական մթնոլորտում:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կհենվենք մարդկային արժանապատվությանը և համամարդկային արժեքներին»: